Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Իրանը պաշտպանական ոլորտում ինքնաբավության է հասել

1252

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին և ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ամիր Հաթամին այցելել են Իրանի ռազմական արդյունաբերության թողարկած արտադրանքների ցուցահանդես՝ ծանոթանալով վերջին տարիներին իրանցի մասնագետների կողմից նախագծված և արտադրված տարատեսակ ռազմամթերքներին և զինտեխնիկային:

ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ Իրանը պաշտպանական ոլորտում հասել է ինքնաբավության և ի զորու է պաշտպանվել սեփական պաշտպանական միջոցներով:

ԻԻՀ պաշտպանության նախարարն էլ ընդգծել է, որ Իրանը զինված ուժերի կարիքները բավարարելու հարցում այլ երկրների կարիքը չունի, քանի որ իրանցի մասնագետներն ի զորու են արտադրել բանակի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և այլ ստորաբաժանումների համար անհրաժեշտ զինտեխնիկան:

Ամիր Հաթամին հավելել է, որ Իրանի ռազմական արդյունաբերության առջև խնդիր է դրվել բարձրացնել տեղական արտադրանքի որակը, մեծացնել զինտեխնիկայի կարողությունները և մրցունակ դարձնել դրանք: