Բրիտանական Sky News Arabia հեռուստատեսությունը, անդրադառնելով Սիրիայում Իսրայելի վերջին օդային հարվածներին, նշել է, որ սիրիական ՀՕՊ-ը Իսրայելի օդուժի դեմ չի կիրառում ռուսական C-300 համալիրները:
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տնօրենի կարծիքով՝ Ռուսաստանը թույլ չի տալիս Բաշար Ալ-Ասադին այդ իրադրություններում կիրառել C-300-ները: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Իսրայելն Սիրիայում իրանամետ ուժերի դեմ գործողությունները համակարգում է Ռուսաստանի հետ՝ անվտանգային երաշխիքներ ապահովելով ռուս զինվորականների համար: C-300 համալիրները Սիրիայում սպասարկում են ոչ միայն սիրիացի զինվորականները, այլ նաև ռուսները:
Միևնույն ժամանակ, սիրիական բանակը С-300 համակարգերը կարող է օգտագործել հրթիռների և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կամ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի դեմ: