Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ Էրդողանի խոսքերը

1088

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանի այլ երկրների հետ հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը:

«Բացի նրանից, ինչ երեկ մենք փոխանցել ենք հաղորդագրության տեսքով, ես այլ բան չեմ կարող ասել»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշենցնենք, որ երեկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները թուրքական կողմի նախաձեռնությամբ հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ: