Ախալքալաքի համար 3 դպրոցում հավասարության անկյուն է բացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն:
Նշվում է, որ դպրոցում բացված փոքր գրադարանը կհամալրվի նոր գրքերով:
«Մեզ հետ էր մեր հավատարիմ գործընկեր Եվրամիությունը, Լագի կազմակերպությունը և GIPA-ն: Որպես ավանդույթ անցկացրեցինք հանրային դասախոսություն: Վաղը կշարժվենք դեպի գյուղեր և հերթական երեք գյուղերում կբացենք գրադարաններ»,- գրում է Կեկելիձեն:
![](https://regionmonitor.com/wp-content/uploads/2019/12/1575727932_5debb4810a048-800x609.jpg)
![](https://regionmonitor.com/wp-content/uploads/2019/12/1575727912-800x609.jpg)
![](https://regionmonitor.com/wp-content/uploads/2019/12/1575727893-800x609.jpg)