Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

970

ԱՄՆ ու Իրանը Շվեյցարիայի միջնորդությամբ դատապարտյալների փոխանակություն են կատարել։   ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացի Սյու Վանը, ով 3 տարի բանտարկված էր Իրանում լրտեսության մեղադրանքով,  ազատ է արձակվել։

Իրանական կողմն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ում ազատ է արձակվել Իրանի քաղաքացի Մասութ Սուլեյմանին։  Ազատ արձակված անձինք մեկնել են Շվեյցարիա, որտեղ էլ  Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի է ունեցել փոխանակումը։

Փոխանակման ժամանակ Շվեյցարիայում է գտնվել  նաև  Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջևադ Զարիֆը։  Նա ողջունել է տեղի ունեցածը։  Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իրանի քաղաքացին առաջիկայում կվերադառնա հայրենիք։