Հալեպում վերաբացվել է «Տիրամայր Օգնությանց» հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցին. լուսանկարներ

749

Հալեպում դեկտեմբերի 7-ին վերակառուցումից հետո իր դռներն է բացել «Տիամայր Օգնությանց» հայ կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին վնասվել էր ահաբեկչական խմբավորումների ռմբակոծություններից:

Բացման արարողությանը ներկա էին Սիրիայի Մեծ Մուֆթի Ահմադ Բադր էդ-Դին Հասունը, Սիրիայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մարիո Զենարին, Հալեպի մուֆթի Մահմուդ Աքքամը:

Հալեպում կաթողիկե համայնքի արքեպիսկոպոս Բուտրոս Մարայաթին ընդգծել է 1840թ. կառուցված եկեղեցու վերաբացումը տոնելու կարևորությունը՝ որպես հոգևոր առիթ, որի նպատակը Սիրիայի պատմության պահպանումն է:

Սիրիայի Մեծ Մուֆթի Բադր էդ-Դին Հասունը իր հերթին նշել է, որ եկեղեցու վերաբացումը ուղերձ է աշխարհին, որ «մենք վերակառուցում ենք այն, ինչ ահաբեկչությունը ավերել է. եկեղեցիներ, մզկիթներ և գործարաններ»: