Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 անձ (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը), իսկ Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել տարբեր տեղեկություններով 12-14 անձ։

Ավելի ուշ,  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանն արդեն վերադարձել է Հայաստան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here