Իրանը պատրաստ է ԱՄՆ-ին վերադարձնել մնացած դատապարտյալներին

1662

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ ու Իրանը Շվեյցարիայի միջնորդությամբ դատապարտյալների փոխանակություն էին կատարել։  

Իրանն ազատ էր արձակել ծագումով Չինաստանից, բայց ԱՄՆ-ի քաղաքացի գիտնական Սիյուէ Վանին, իսկ ԱՄՆ-ը՝ իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին:

Գործարքից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը շնորհակալություն էր հայտնել Իրանին՝ խրախուսելով բանակցությունների անցկացումը երկու երկրների միջև։ Իր հերթին գործարքը ողջունել էր նաև Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիփը։ Վերջինս թեմայի շուրջ Twitter-ի իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր.

«Գնդակը ամերիկյան դատարանում է։ Մեր քաղաքացու վերադարձից հետո լիովին պատրաստ ենք մնացած դատապարտյալների միջև փոխանակություն իրականացնել» Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի արձագանքը՝ ԱՄՆ-ի հետ դապարտյալների փոխանակության վերաբերյալ գործարքին