Էրդողանը՝ Մակրոնին. «Քեզնի՞ց պետք է հարցնեմ, թե ումից զենք գնեմ»

3144

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների քննադատությանը՝ Անկարայի հասցեին՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի առքի վերաբերյալ։

«Մենք չենք կարող հրաժարվել ռուսական համակարգերից հանուն ամերիկյան ՀՕՊ համակարգերի։ Եթե ԱՄՆ-ն հարմար առաջարկ անի, մենք կարող ենք իրենց համակարգերն էլ գնենք։ Մենք ցանկանում ենք բազմազան դարձնել մեր ՀՕՊ համակարգերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի Էմմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե պաշտոնական Փարիզը զարմացած է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ի անդամը նման զենք գնել Ռուսաստանից, Էրդողանն ասել է.

«Ես նրան ասացի, ինչ է քեզնից պետք է հարցնեմ, թե ումից զենք գնեմ», — եզրափակել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: