Իրանն ու Պակիստանը զուգահեռ սահմանային հերթապահություն են իրականացրել

821

Դեկտեմբերի 8-ին  Պակիստանի և Իրանի սահմանապահ ուժերը երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ պարեկային հերթապահություն  են իրականացրել։

Պակիստանի Չագայ շրջանի Տաֆտան քաղաքի անվտանգության կոմիսարի օգնական Նաջիբուլա Գամբրանին հերթապահության մասին ասել է․ «Դա Իրանի և Պակիստանի միջև սահմանի երկայնքով երկկողմ սինխրոն հերթապահություն էր։ Երկու հարևան երկրների իշխանությունները ստուգել են սահմանը, որպեսզի բացահայտեն յուրաքանչյուր կողմում կասկածելի տեղաշարժերը և հաղորդեն մյուս կողմին՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով»։

Նրա խոսքով՝ կողմերը գոհ են մնացել համատեղ պարեկային ծառայության արդյունքներից։