Ասադ. «Սիրիայում բոլոր գործարքները Թուրքիայի հետ վերջնական չեն և ժամանակավոր բնույթ են կրում»

1511

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանի միջամտությունը սիրիական պատերազմին նպաստեց, որ Սիրիայում վերականգնվի ուժային հավասարակշռությունը։ Այդ մասին Սիրիայի նախագահն ասել է իտալական Rainews24 լրատվամիջոցի հետ զրույցում։

«Ի տարբերություն Ռուսաստանի,  ԱՄՆ-ի Արևմուտքի և Թուրքիայի միջամտությունը Սիրիայի ճգնաժամին, բացասական հետևանքներ էին թողնում։ Ռուսաստանը դիրքորոշումը և սկզբունքները Սիրիայի հարցում առավելագույնս պարզ են և միտված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասել է Ասադը։

Անդրադառնալով  Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի ներկայությանը, Ասադը ընդգծել է.

«Սիրիայում բոլոր գործարքները Թուրքիայի հետ վերջնական չեն և ժամանակավոր բնույթ են կրում։ Երկարաժամկետ հեռանկարում թուրքական բանակը պետք է լքի  Սիրիայի տարածքը, դրանում ոչ մի կասկած չկա»։

Ասադը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններ անցկացնելը իր համար ավելի շատ զզվանք է, քան հպարտություն։ Սակայն Սիրիայի նախագահը շեշտել է, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա իր պարտքն է որպես նախագահ ծառայել Սիրիայի շահերին։