Հունաստանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Թուրքիա-Լիբիա համաձայնագրի պատճառով

774

Թուրքիայի և Լիբիայի ծովային սահմանները հստակեցնող պայմանագրի պատճառով Հունաստանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին։ Հունաստանի կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը վատ մտադրությամբ է կնքվել։

Հունական կողմի պնդմամբ՝ նոյեմբերի 27-ին Թուրքիայի և Լիբիայի միջև անվտագության և ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված փոխըմբռնման հուշագիրը անօրինական է։ Նշենք, որ տվյալ փաստաթուղթը ոչ միայն սահմանում է Թուրքիայի և Լիբիայի ծովային սահմանները Միջերկրական ծովի տարածքում, այլև այդ երկրներին նշված սահմաններում տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք է տալիս։ Պայմանագրում ներառված ջրային տարածքները անցնում են անմիջապես հունական կղզիների կողքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև վերոնշյալ հուշագրի կնքումից հետո Հունաստանը դադարեցրել է Աթենքում Լիբիայի դեսպանի լիազորությունները։ Աթենքը նաև սպառնացել է օրակարգ բերել Պոնտոսի հույների ցեղասպանության հարցը։