Մեկնարկել է Վրաստանի նախագահի այցը Բրյուսել. քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները

395

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով այսօր մեկնել է Բրյուսել, որի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ:

Նախագահը կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շաֆրլ Միշելին, ԵՄ գերագույն ներկայացուցիչ, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելին, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերլով գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիին, ինչպես նաև Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մակալիկստերին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտնել է, որ դաշինքի ղեկավարները և Զուրաբիշվիլին քննարկեն տարեկան ազգային ծրագիրը և դրա տարբեր ասպեկտները, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները: