Հայտնի է Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրը

1026

Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Հայաստան կայցելի հունվարի 27-ին: Այս մասին «Սպուտնիկ» Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Երևանում բանակցություններ կվարի երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեման կլինի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: