Վրաստանի նախագահը հույս ունի, որ ԵՄ-ն առավել ակտիվ կլինի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացներում

618

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, քննարկել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունն ամրապնդելու է իր մասնակցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում, մասնավորապես, Հարավային Կովկասում:

«Վրաստանի նախագահը հանդիպման ընթացքում դրել է ԵՄ-ի՝ առավել մեծ մասնակցության հարցը հակամարտությունների կարգավորման գործընթացներում»,-նշված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: