Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը

455

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում Էր 2020 թվականի մարտից:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնևան հայտնել է, որ ներկայում իշխանությունները զբաղվում են այն կանոնների մշակմամբ՝ համաձայն որոնց օտարեկրացիներին կթւյլատրեն մտնել Վրաստան:

Նշենք, որ անցյալ տարվա ամռանը Էկոնոմիկայի նախարարությունը որպես բացառություն որոշ ավիաընկերությունների թույլատրել Է կատարել ուղևորափոխադրումներ: Այս պահին Վրաստանից ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ կան դեպի Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե և Միլան: