Թուրքիան Վրաստանին է փոխանցել լազերային չափիչներ

1157

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանին է փոխանցել լազերային չափիչներ և ինժեներական այլ սարքավորումներ:

«Նշված ինժեներական սարքերը և տեխնիկան խթանելու են մեր ստորաբաժանումների՝ խնդիրներն էլ ավելի արդյունավետ իրականացնելուն: Այսօր Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ ռազմական համագործակցության հերթական ցուցադրությունն էր»,-տեխնիկայի փոխանցման վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելիս նշել է Վրաստանի ՊՆ ներկայացուցիչ Իոսիֆ Նիկոլաիշվիլին:

Լազերային չափիչները տրվել են որպես դրամաշնորհ: Սարքավորումը կփոխանցվի ինժեներական զորքերին: