Մարսելում հարձակվել են հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա

1090

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել Մարսելում հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»։