ՄԱԿ-ը ապացույցներ չի գտել Իրանի՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակման մեղադրանքում

726

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման «Aramco» գործարանի վրա Եմենի տարածքից սեպտեմբերին իրականացված հարձակումների վերաբերյալ զեկույց է հրապարակել:

Ըստ այդ զեկույցի՝ Սաուդյան Արաբիայում ՄԱԿ-ի փորձագետների անցկացրած քննության արդյունքների համաձայն՝ որևէ փաստ կամ ապացույց չի հայտնաբերվել, որը կվկայեր, որ Իրանը որևէ առնչություն է ունեցել «Aramco»-ի վրա հարձակմանը:

ՄԱԿ-ի հանձնախումբը հայտարարել է, որ չի կարող հաստատել, որ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներում Իրանի ունեցած դերակատարության վերաբերյալ սաուդական իշխանությունների պնդումները համապատասխանում են իրականությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը չի կարող հաստատել, որ «Քրուզ» տեսակի հրթիռները և անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են հարձակման ժամանակ, իրանական ծագում ունեն: