Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

1009

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարության հետ:

«Հանդիպմանը բարձրացվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովի՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջան պետության և ժողովրդի հասցեին անընդունելի արտահայտությունների հարցը, վճռականորեն դատապարտվել է Պետդումայի անդամի այդ վարքը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ում գտնում են, որ Ադրբեջանի նկատմամբ Միլոնովի հերթական սադրիչ քայլը բացարձակ հակասում է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին: Նշվել է նաև, որ պատգամավորի կարծիքը չի արտահայտում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և «նմանատիպ քայլերը նպատակ ունեն վնասելու երկու երկրների հարաբերությունները և խոչընդոտել Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Հիշեցնենք, Միլոնովը հայտարարել էր, որ «լուրջ սխալների պատճառով հինավուրց հայկական հողն անցել է վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ դիակների դեմ»։

Դեռ 2020թ. հոկտեմբերին Ադրբեջանը Միլոնովին Արցախ այցելելու պատճառով ընդգրկել էր «սև ցուցակում»