
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է թարմացնել հարաբերությունները Պաղեստինի հետ, որը «ատրոֆի էր ենթարկվել վերջին 4 տարում», ինչպես նաև վերականգնել փոխգործակցության վսհատությունը պաղետինցիների և իսրայելցիների միջև, ՄԱԿ ԱԽ-ի նիստին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռիչարդ Միլզը:
Դիվանագետը նշել է, որ սա ԱՄՆ նախագահի՝ պաղետինաիսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքականության տեսլականն է: Նա նշեց, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականությունը կլինի աջակցել երկու պետությունների համակեցությանը: