Հայաստան է վերադարձել 5 գերի. տեսանյութ

1464

Հունվարի 28-ի երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝ նրանք ադրբեջանական գերություններից ազատ են արձակվել ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում:

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանք են՝

  • Հարությունյան Էդիկ
  • Մաթևոսյան Սեյրան
  • Կարեն Վարդանյան
  • Արմեն Նազրամադյան
  • Աշոտ Վարոսյան

Հայաստանը 5 գերիների համար Ադրբեջանին հանձնել է 1 գերի:

Փոխվարչապետը նաև հայտնել է, որ գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ:

Տեսանյութը՝ Ա1+ -ի