Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեսին Սադիկովն այլևս ծառայության մեջ չէ:
Սադիկովի՝ պաշտոնանկ լինելու մասին լուրը ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից անմիջապես հետո, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվել: Մի քանի օր անց Ադրբեջանի ՊՆ-ի կայքից անհետացել է ԳՇ պետի մասին էջը:
Եվ ահա, 4 ամիս լռությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր: