ԼՂ-ում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 30-ին

1198

 Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Կենտրոնը գործունեությունը կսկսի արդեն վաղը» — նշել է աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ դիտարկումն իրականացվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում ընդգրկված են 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ: