Լիբիացի հրամանատար. «Թուրքական նավերը խորտակելու հրաման եմ ստացել»

1623

Լիբիայի արևելքում գտնվող զինված ուժերի ղեկավար Գեներալ Հալիֆե Հաֆթերին ենթարկվող նավատորմի հրամանատարը, խոսելով հունական հեռուստաալիքի եթերից, հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով։

Մասնավորապես նավատորմի հրամանատար Ֆարագ ալ-Մահդավին նշել է, որ ինքը հրաման ունի և պատրաստվում է խորտակել թուրքական նավերը, որոնք կմոտենան իրենց տարածքին։

Այս հայտարարությունը լայնորեն արձագանք է գտել թուրքական մամուլում, որը այն որակել է սկանդալային։

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումներում նշվում է, որ Ֆարագ ալ-Մահվադին 1970-ական թվականներին կրթություն է ստացել Հունաստանի Ռազմածովային դպրոցում և կատարյալ տիրապետում է հունարենին։ Ընդգծվում է նաև, որ Լիբիա վերադառնալուց հետո էլ նա սերտ կապեր է պահպանել Հունաստանի հետ։