Ախալքալաքում պահանջում են բացել Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանները

426

Ախալքալաքի կենտրոնում հունվարի 31-ին բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են բացել Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանները:

«Եթե մեզ թույլ չեն տալիս դուրս գալ և աշխատել այնտեղ, թող այստեղ բացեն աշխատատեղեր: Մենք կմնանք և կաշխատենք: Եթե այսպես շարունակվի, ապա մարդիկ կսկսեն գողությամբ զբաղվել: Գողությունը կտարածվի, մենք այլևս գումար չունենք»,-ասել է մասնակիցներից մեկը:

Մոտ 100 մարդ Վրաստանի վարչապետին նամակ են ուղարկել՝ խնդրելով ժամանակին բացել սահմանները՝ սոցիալական իրավիճակը բարելավելու նպատակով: