Լիբանանի տարբեր քաղաքների բնակիչներ իրենց աջակցությունն են հայտնում Տրիոպլիի ցուցարարներին

481

Լիբանանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մարդիկ պահանջում են ազատ արձակել Տրիպոլի քաղաքում ոստիկանության կողմից ձերբակալված քաղաքացիներին և իրենց համերաշխությունն են հայտնել նրանց:

Նշենք, որ Լիբանանում զանգվածային անկարգությունները և ոստիկանության հետ բախումները սկսվել են հունվարի 26-ից: Ցուցարարները պահանջում են միջոցներ ձեռնարկել իրենց կյանքի պայմանները բարելավելու և կորոնավիրուսի պատճառով սահմանված պարետային ժամը վերացնելու համար:

Անկարգությունների հետևանքով, ըստ Լիբանանի Կարմիր խաչի, վիրավորվել է ավելի քան 400 մարդ: Հունվարի 31-ին ցուցարարները կրկին անկարգություն են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց և ոստիկանության ուղղությամբ քարեր նետել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: