Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչը հրապարակել է զեկույց՝ Ադրբեջանում խոսքի ազատության և մարդու իրավունքների մակարդակի վերաբերյալ։
Մյատովիչն իր ելույթում մտահոգությունն է հայտնել, որ Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռևս առաջընթաց չի գրանցվել։ Ըստ Մյատովիչի Ադրբեջանում դեռևս կալանավորվում են այն լրագրողներն ու ակտիվիստները, ովքեր քննադատում են կառավարությանը։ Նրանք մեղադրվում են «խուլիգանության, ոստիկանությանը չենթարկվելու, հարկեր չվճարելու, փողերի լվացման, թմրանյութերի օգտագործման, կրոնական և էթնիկական հողի վրա ատելություն սերմանելու, պետական դավաճանության» ինչպես նաև այլ հանցանքների մեջ։
Մյատովիչը հունիսի 8-ից մինչև հուլիսը 12-ը այցելել է Ադրբեջան որտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք ընդդիմադիր և իշխանամետ գործիչների, ինչպես նաև լրագրողների հետ։ Մասնավորապես եվրոպացի պաշտոնյան հանդիպել է կալանավորված լրագրողներ Սեյմուր Հազիի և Աֆգան Մուհթարլըի։
Զեկույցթւմ նշվել է, որ Ադրբեջանում փաստաբանների մեծ պակաս կա, իսկ տրամադրված իրավաբանական խորհրդատվությունը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում, հատկապես Բաքվից դուրս։ Նա նշել է, որ Ադրբեջանում անգամ կան այնպիսի վարկաբեկված փաստաբաններ, ովքեր թաթախված են քաղաքական խարդավանքների մեջ։