Խաթիբզադե. Զարիֆի այցը հարաբերություններում հավասարակշռություն ունենալու համար էր

638

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վերաբերյալ Իրանի տեսակետի» մասին հարցին, նշել է.

«Տարածաշրջանում մեր քաղաքականությունը հիմնված է բարիդրացիականության սկզբունքի վրա: Կովկասը վաղ ժամանակներից մեզ համար կարևորություն է ունեցել: Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և հասարակական լայն կապեր ունենք: Հայերն Իրանում իշխանության հիմքն են, մյուս կողմից Իրանի և Ադրբեջանի միջև հասարակական և խորը կապեր կան: Իրանը հավասար հասանելիություն ունի Կովկասի իր հարևաններին, նրանց հետ լավագույն հարաբերություններն է ունեցել և ունենալու է: Արտգործնախարարի այցը նրա համար էր, որպեսզի հարաբերություններում հավասարակշռություն ունենանք: Իրանն առաջարկում է 3+3 կամ 3+2 ձևաչափով համագործակցություն, որպեսզի այդ հարաբերություններն ավելի ընդլայնենք»: