Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստին քննարկվել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև մեդիայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը:
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանաթուրքական համատեղ մեդիա հարթակի նպատակն է մեդիայի ոլորտում ստեղծել ռազմավարական կառույց՝ ամրապնդելու ադրբեջանաթուրքական երկկողմ կապերը և ուժեղացնել համագործակցությունը մեդիայի և հաղորդակցության ոլորտում:
Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: