ԱՄՆ-ում անհանգստացած են Սիրիայում քաղաքացիական անձանց վրա հարձակումների հաճախակիությունից

452

ԱՄՆ իշխանությունները դատապարտել են նախորդ հանգստյան օրերին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և մտահոգություն հայտնել այդ դեպքերի հաճախակիության կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները դատապարտում է Ազազում, Էլ-Բաբում և Աֆրինում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, ինչի հետևանքով զոհվել է մոտ 20 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին ամիսներին նմանատիպ հարձակումների հաճախակիությամբ, որի ժամանակ կիրառվում են ինքնաշեն պայթուցիկ նյութեր՝ ամրացված տրանսպորտային միջոցների վրա»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունից կոչ են արել պատասխանատվության ենթարկել հարձակումների մեղավորներին՝ նշելով, որ նրանց գործողությունները կարող են հետագայում սրել տարածաշրջանում տիրող անկայուն վիճակը: