«Վրացական երազանքը» ձեռնպահ մնաց ընդդիմության մանդատների վերաբերյալ որոշում կայացնելուց

493

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ իրենք ձեռնպահ կմնան ընդդիմության մանդատները չեղարկելու վերաբերյալ որոշում կայացնելուց:

Վրաստանի 10-րդ գումարման Ազգային ժողովը այսօր բացելու է գարնանային նստաշրջանը: Նիստին խորհրդարանը քննարկելու էր ընդդիմադիր 51 պատգամավորի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումները:

Ընթացակարգերի հարցերով հանձնաժողովը նախորդ շաբաթ քննարկել էր այս հարցը և գտել, որ խելամիտ կլիներ 51 պատգամավորի լիազորությունների դադարեցումը: Հանձնաժողովի եզրակացությունն ուղարկվել է բյուրո: Ըստ կանոնակարգի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար պահանջվում է 50 պատգամավորի աջակցություն:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 54 ընդդիմադիր պատգամավորներ իրենց մանդատները վայր դնելու դիմում էին ներկայացրել: Նրանք իշխանություններին մեղադրում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ: