Նեթանյահուն չեղարկել է այցը ԱՄԷ և Բահրեյն

977

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի պատճառով հետաձգել է այցը Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:

Փետրվարի 2-ին Նեթանյահուն հայտնել է, որ մտադիր է այցելել ԱՄԷ և Բահրեյն՝ նշելով, որ Աբու Դաբի այցը 3 օրից կրճատվելու է՝ դառնալով 3 ժամյա այց:

Նշենք, որ 2020թ. սեպտեմբերին Իսրայելը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ: