ՄԱԿ ԱԽ մոնիթորինգի խմբի զեկույցում նշվում է, որ 2020թ. հոկտեմբերին Եմենում ձերբակալվել է Արաբական թերակղզում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Խալիդ Բատարֆին:
«Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորումը լուրջ խնդիրներ ուներ 2020թ. վերջին: Նրա առաջնորդ Խալիդ Բատարֆին հոկտեմբերին ձերբակալվել էր, իսկ խմբավորման ղեկավարի տեղակալը սպանվել էր նույն գործողության ընթացքում»,-ասված է զեկույցում:
Նշենք, որ 2018թ. աշնանը ԱՄՆ Պետքարտուղարությունը 10 մլն դոլար պարգևավճար էր խոստացել տեղեկության համար, որը կօգներ գտնել Բատարֆիին: