Իսրայելի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 39 կուսակցություն

588

Փետրվարի 4-ին ավարտվել է կուսակցությունների և դաշինքների գրացումը, որոնք մասնակցելու են մարտի 23-ին կայանալիք Իսրայելի 24-րդ գումարման Քնեսեթի (Խորհրդարան) ընտրություններին: Ընդհանուր առմամբ գրանցվել է 39 կուսակցություն և դաշինք:

Գրանցված կուսակցություններից 13-ը իրական հնարավորություն ունի խորհրդարանում մանդատ ստանալու համար:

23-րդ գումարման Քնեսեթի ընտրություններին գրանցվել էր 30 կուսակցություն, իսկ 21-րդ գումարմանինը՝ ռեկորդային 47:

Հիշեցնենք, որ Իսրայելի 23-րդ գումարման Քնեսեթն ավտոմատ լուծարվել է՝ ընթացիկ տարվա պետական բյուջեի հաստատման ժամկետը լրանալու պատճառով: Այս ընտրությունները  կլինեն 4-րդը՝ վերջին 2 տարում: