«Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ի անձնակազմը ավարտել է ԱԹՍ-ների ղեկավարման դասընթացը:
Փետրվարի 5-ին թելեգրամի իր ալիքում տեղադրած տեսանյութում Ս. Բայրաքթարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»: