Սիրիայի ԱԳՆ. Անկարայի՝ Հալեպում քոլեջ բացելու որոշումը միջազգային իրավունքի ոտնահարում է

1082

Սիրիայի արտաքին գործերի և ներգաղթյալների հարցերով նախարարությունը միջազգային իրավունքի ոտնահարում է որակել Թուրքիայի՝ Սիրիայի Հալեպ նահանգում բժշկական քոլեջ և Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանին կից ինստիտուտ բացելու որոշումը:

«Սիրիան ամբողջությամբ մերժում է Թուրքիայի իշխանությունների՝ Ալ-Ռայ քաղաքում քոլեջ և Ստամբուլի համալսարանին կից ինստիտուտ բացելու որոշումը: Անկարայի մտադրությունը ոչ այլ ինչ է, քան թուրքական իշխանությունների քաղաքականության շարունակություն, որի նպատակն է թեժացնել Սիրիայի ճգնաժամը, աջակցել ահաբեկչական խմբավորումներին և սպասարկել սեփական կայսերական հավակնությունները»,-նշված է Սիրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Նախարարության ներկայացուցչի խոսքով, դա վտանգավոր նախադեպ է և միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնակարգի խախտում: