Ռուսաստանը եւ Թուրքիան բանակցություններ են վարում «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության շուրջ

972

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) շարունակում Է թուրք գործընկերների հետ բանակցությունները կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՌՈւՆՀ-ում, հիմնադրամը թուրքական առաջատար դեղագործական արտադրանք թողարկողի հետ համաձայնագիր Է ստորագրել Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության շուրջ եւ սկսել Է տեխնոլոգիայի փոխանցումը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթյուրք Օրանը, Թուրքիայում մտադիր են կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կազմակերպել ինչպես սեփական կարիքների, այնպես Էլ արտահանման համար: ՌՈւՆՀ-ն որոշակի պայմանավորվածություններ ունի թուրք գործընկերների հետ:

Ճիշտ Է, այստեղ պետք Է հասկանալ, որ յուրաքանչյուր երկրում, եւ Թուրքիան բացառություն չԷ, առկա Է սեփական օրենսդրություն, որը կանոնավորում Է բժշկական պատրաստուկների ներմուծման պաշտոնական գրանցման եւ օգտագործման կարգը, առավել եւս արտասահմանում պատրաստվածները: Իսկ մեր դեպքում դա կարեւոր Է նաեւ այն բանի համար, որ հնարավորություն Է մշակվում Թուրքիայում Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության համար:

Այնպես որ համապատասխան աշխատանքը կատարվում Է, եւ բանակցությունները շարունակվում են, հետեւեք նորություններին»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանն ավելի վաղ հավանություն են տվել 20 երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում եւ Սերբիայի Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցգովինայի Էնտիտետ) եւ Լիբանանում: Նախաձեռնված Է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում եւ ԱՀԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: