ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ապագայում կանդրադառնա Գոլանի բարձունքների հարցին

1015

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ապագայում կարող է վերադառնա Գոլանի բարձունքների պատկանելության հարցի քննարկմանը:

«Փակագծերի մեջ թողնելով հարցի իրավական կողմը՝ գործնականում Գոլանները Իսրայելի անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչն են»,-նշել է Բլինքենը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ:

Բլինքենի պնդմամբ՝ Իսրայելի անվտանգությանը սպառնում է Ասադի իշխանության լինելը, Սիրիայում Իրանի ներկայությունը, այնտեղ Իրանի աջակցությունը ստացող զինված խմբավորումների ներկայությունը:

«Ժամանակի ընթացքում, եթե Սիրիայում իրավիճակը փոխվի, մենք կզբաղվենք այդ հարցով: Դեռ հեռու ենք դրանից»,-մեկնաբանել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. մարտին հրամանագիր ստորագրեց, որով Վաշինգտոնը ճանաչեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը։