ԱՄԷ-ում կհայտնվեն 3 կրոնների տաճարները

839

Ռուսաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Ալ-Ջաբերը հայտնել է, որ հաջորդ տարի Աբու Դաբիում կհայտնվեն աբրահամյան երեք կրոնների՝ քրիտտոնեության, իսլամի և հուդայականության տաճարները:

«2022թ. Աբու Դաբիում նախատեսված է համաշխարհային երեք կրոնների՝ իսլամի, քրիստոնեության, հուդայականության տաճարների բացումը: Այն կոչվելու է «Աբրահամի ընտանիքի տուն»»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով, կրոնական համալիրը լինելու է կրթվելու, երկխոսելու և աղոթելու վայր, նպատակը լինելու է մերձեցնել բոլոր դավանանքների հետևորդներին: