Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը

411

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման քայլերը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը»,- գրել է Գևորգյանը: