Իսրայելն 1-ին պետությունն է աշխարհում, որի բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

1242

Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որտեղ բնակչության գրեթե կեսը պատվաստվել է նոր կորոնավիրուսի դեմ. 8,9 մլն բնակչությամբ երկրում պատվաստում ստացել է 5.54 մլն մարդ, այսինքն բնակչության 62,42%-ը:

Բնակչության թվով կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած երկրորդ երկիրը ԱՄԷ-ն է (44,79%), երրորդը՝ Սեյշելյան կղզիները (40,49%):

10% շեմը կարողացել են հաղթահարել Մեծ Բրիտանիան (18,95%) , ԱՄՆ-ը (12,84%) և Բահրեյնը (11,63%):

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 131,9 մլն մարդ կամ Երկրի բնակչության 1,7%-ը: