Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանին առաջարկել է իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել

1044

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ առաջարկելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է: Քանի որ մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որը լուծվում է այս ճանապարհով…Մենք ողջունում ենք այն, որ տեղի է ունենում հաղորդակցությունների ապաշրջափակում»,-մեջբերում է պատգամավորին «Սպուտնիկ Աբխազիա»-ն:

Լոգուան նշել է, որ Աբխազիան պետք է ապաշրջափակվի, և «համապատասխանաբար աշխատանքներ են տանում, որն աջակցում են խորհրդարանի և ԱԳՆ-ի իրենց գործընկերները»: