ԱԷՄԳ. Իրանը կատարել է ռեակտորի համար ուրանի արտադրության պլանը

1269

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը գիտահետազոտական և փորձանախագծման աշխատանքների շրջանակում իրականացրել է մետաղական ուրանի արտադրության պլանը, որի նպատակն էր վառելիք ստանալ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար:

Հայտարարության համաձայն՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության անդամ-երկրներին տեղեկացրել է Իրանի՝ գիտահետազոտական ոլորտում մետաղական ուրան արտադրելու պլանի մասին:

Իրանը մետաղական ուրանի արտադրության աշխատանքների հետազոտությունը սկսել էր 2021թ. հունվարին: