Անսպասելի շրջադարձ. Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը մեկ օրով վերադառնում է խորհրդարան

457

Վրաստանի «Հանրապետական կուսակցության» նախագահ Խատունա Սամնիձեն հայտարարել է, որ իր գործընկեր Թամար Կորձայայի հետ մեկ օրով կվերադառնա խորհրդարան՝ ընտրական բարեփոխումների քվեարկությանը մասնակցելու համար:

Սամնիձեն և Կորձայան խորհրդարանում են հայտնվել «Ազգային շարժում՝ ուժը միասնության մեջ է» դաշինքով: Անցած շաբաթ խորհրդարանը ձախողեց նրանց հրաժարականի մասին հայտարարությունը՝ ընդդիմության ևս 49 պատգամավորների հետ միասին:

Այժմ Սամնիձեն հայտարարում է, որ մեկ օրով պատրաստ է վերադառնալ խորհրդարան՝ քվեարկելու ընտրական բարեփոխումների օգտին, որը մշակել են իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Քաղաքացիներ» ու «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունները:

Միևնույն ժամանակ Սամնիձեն հայտարարել է, որ իր կուսակցությունը հավատարիմ է ընդդիմադիրների ստորագրած համաձայնագրին և չի պատրաստվում մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 54 ընդդիմադիր պատգամավորներ իրենց մանդատները վայր դնելու դիմում էին ներկայացրել: Նրանք իշխանություններին մեղադրում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ: