Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

776

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել հանրապետության և չքննարկել Թուրքիայի դատական համակարգի վճիռները:

«Մենք դեռևս 2020թ. հուլիսի 28-ին պատասխանել ենք ԱՄՆ պետքարտուղարության՝ իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչով հայտարարությանը: Թուրքիան իրավական պետություն է: Ոչ մի երկիր չի կարող դատական գործընթացների վերաբերյալ հրամաններ տալ թուրք դատավորներին»,-ասել է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Օսման Քավալան ձերբակալվել էր 2017թ. հոկտեմբերին Ստամբուլի օդանավակայանում: Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ Քավալան մասնակից է եղել 2013թ. տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Նախորդ տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, բայց նույն օրը՝ ավելի ուշ, դատախազությունը կրկին կալանավորելու թույլտվություն տվեց: