Վրաստանը Թուրքայի հաշվին կվերականգնի Ռուսաստանի ռմբակոծած օդանավակայանը

1289

Վրաստանը Թուրքիայի հաշվին կվերականգնի Մարնեուլի ռազմական օդանավակայանը, որը ռուսական օդուժը ռմբակոծել էր 2008 թվականին:

Օդանավակայանը վերականգնվելու է Թուրքիայի հատկացրած միջոցների հաշվին: Դեռ 2020թ. հոկտեմբերին Թուրքիան Վրաստանին ռազմական ծախսերի համար տրամադրել էր 14 մլն դոլար:

«Ռազմական կարիքների համար հատկացված միջոցները ծախսվելու են ապրանքներ գնելու և սպասարկման վրա, ցանկալի է՝ թուրքական ընկերություններից, ինչպես նաև իրականացվելու է Մարնեուլի օդանավակայանի արդիականացում»,-ասված է Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ: