Փայլանը հայց է ներկայացրել է 20 հայի գլուխ կտրել ցանկացող կնոջ դեմ

1066

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը իր Թվիթերում տեղեկացրել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայց ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, ով հայտարարել էր, որ ցանկանում է կտրել 20 հայի գլուխ:

Նշենք, որ Թուրքիայում անցկացրած հարցման ժամանակ ադրբեջանցի կինը, պատասխանելով հարցին, թե «ինչ կարող եք անել՝ իմանալով, որ ձեզ ոչ մի բան չի լինի, ասել է, որ կկտրեր 20 հայի գլուխ»: