Վրաստանում բերման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը, ձերբակալվել՝ 12 ցուցարար

910

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ 12 անձ է ձերբակալվել: Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդմամբ՝ նշված անձինք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

«Ոստիկանությունը խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցող ցույցի ժամանակ վարչական իրավախախտման համար ձերբակալել է 12 անձի: Նշված անձինք ձերբակալված են վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: Բերման է ենթարկվել նաև ընդդիմության առաջնորդներից մեկը` Գիորգի Վաշաձեն։