«Խնդրում ենք՝ ՀՅԴ-ին չդիտարկել որպես Լիբանանի կառավարության կազմության ուշացման արգելք» Հ. Բագրատունի

540

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ, Հայկական պատգամավորական բլոքի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին անդրադարձել է վարչապետ նշանակված Սաադ Հարիրիի այն հայտարարությանը, որով վերջինս ՀՅԴ-ին մեղադրել է կառավարության կազմությունը ուշացնելու մեջ:

Բագրատունին նշել է, որ վարչապետ Հարիրիի հանդեպ հարգանքով հանդերձ, նրա հայտարարությունն այն տպավորությունն է թողել, թե ՀՅԴ-ը պատասխանատու է կառավարության կազմության ուշացման համար, «մինչդեռ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն մնայուն կերպով նպաստում է կառավարության կազմության դիմագրաված հարցերի լուծմանը և ոչ թե խնդիրներ ստեղծմանը»: Հայ պատգամավորն ավելացրել է, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ ներկայանում է ճշտված չափանիշներին համաձայն:

Անդրադառնալով վարչապետ Հարիրիի ներկայացրած կառավարության կազմում հայ նախարարի ինքնության մասին հարցին՝ Բագրատունին նշել է, որ այդ մասին վարչապետը իր հետ չի խորհրդակցել, և ըստ կարգի՝ ինքը պետք է ընտրի նրա անունը՝ նախագահ Աունի հետ խորհրդակցելով: «Հետևաբար մենք նախարարին ինքնությունը չգիտենք, և մեզ հետ ոչինչ չեն խոսել»,-ընդգծել է հայ պատգամավորը: